Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի - HelpMe.am

Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին մոտավորապես թվագրվում է 16-17-րդ դարերով: Գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Եկեղեցին եռանավ բազիլիկատիպ է, զանգակատնով: Կառուցված է տարբեր գույնի և ձևի քարերից: Ծածկը պահում են 3 զույգ սյուներ կամարներով: Եկեղեցին ունի 2 մուտք՝ հարավից և արևմուտքից: Արևմուտքից կառուցված է գավիթանման շինություն, որն այժմ ծառայում է մոմավառության համար: Զանգակատունը քառասյուն է, որը վերևում ավարտվում է կաթողիկեով: Կառուցվել է 1851թ. Աղամալյան ընտանիքի մեկենասությամբ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար