Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի - HelpMe.am

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

star
5
comment 1
№ 8-ը 80-ից - Կրոնական
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու կառուցումը սկսվել է 2005 թվականին Աբովյան քաղաքում՝ Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Եկեղեցու հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է: 50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց տաճարի քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ եւ զարդագործ-վարպետ:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին զբաղեցնում է ավելի քան 10.000 ք.մ. տարածք: Այն կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցի է՝ ճարտարապետական լուծումներով և զարդաքանդակներով: Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 1 1
    Seda Կարծիքը դուր եկավ: 1
    star

    Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

    Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ: Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին շատ գեղեցիկ է իր բազմաթիվ որմնանկարներով: Այսպիսի նուրբ, ճշգրիտ աշխատատանք ես դեռ չեմ տեսել. Ամեն անգամ ներս մտնելով ՝ ես հիանում եմ ուղղակի: Այնտեղ ես ինձ լիարժեքորեն ինձ հանգիստ եմ զգում: Շատ ու շատ երիտասարդ զույգեր գալիս են հատուկ հենց այս եկեղեցի՝ կատարելու իրենց հարսանեկան արարողությունը:1525544752394_8d4df8bd5ffd6d584ddd9592ecbe374b.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin