ԳՏՉԱՎԱՆՔ - HelpMe.am

ԳՏՉԱՎԱՆՔ

№ 61-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Գտչավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում։
Իբրև եպիսկոպոսանիստ, պատմական աղբյուրներում հիշատակվում է սկսած V դարից։ VIII դ վերջից համանուն բերդի հետ գտնվում էր Առանշահիկ իշխանական տոհմի Դիզակի ճյուղի հովանավորության ներքո։
Այժմյան համալիրի գլխավոր եկեղեցին կառուցել են Սարգիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները, 1241 թ-ին։ Եկեղեցուն արևմուտքից կից է կիսամշակ բազալտից կառուցված թաղածածկ գավիթը, որը ծառայել է որպես իշխանական տոհմական տապանատուն։
Համալիրի հյուսիսային կողմում կանգուն է միանավ, թաղածածկ երկրորդ եկեղեցին, իսկ արևմտյան կողմում մնացել են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի համալիրը հարուստ է վիմական արձանագրություններով, խաչքարերով, որոնցից ամենահինը թվագրվում է 9-րդ դարին, իսկ ամենանորը՝ 19-րդ դարին:։ Պահպանվել են Գտիչի վանքում ստեղծված ձեռագրեր։
Իր ունեցած ճարտարապետական տեսքի և Արցախի մշակույթում ունեցած կարևորագույն դերի շնորհիվ Գտչավանք վանական համալիրը դասվում է հայկական կրոնական այնպիսի գոհարների շարքին, ինչպիսիք են Գանձասարը, Դադիվանքը և Ամարասը:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար