Թալինի Կաթողիկե Եկեղեցի - HelpMe.am

Թալինի Կաթողիկե Եկեղեցի

№ 19-ը 127-ից - Պատմական
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Կաթողիկե եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի Արագածոտնի մարզում։
Տաճարի կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Մի շարք հատկանիշներից եզրակացվում է, որ կառուցվել է VIIդ.։ Կաթողիկեն պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերին են երկու քառակուսի խորաները, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով:Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար