Բերդկունք (Սպիտակ բերդ) - HelpMe.am

Բերդկունք (Սպիտակ բերդ)

№ 271-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Բերդկունքի ավերակները գտնվում են Սևանա լճի արևելյան ափին: Ամրոցը, որն առավելապես հայտնի է որպես Սպիտակ բերդ, կառուցվել է մ.թ.ա II կամ I հազարամյակում:
Միջնաբերդը զբաղեցնում էր փոքրիկ թերակղզին, որը ցամաքային հատվածում պաշտպանված էր ամուր պատով, իսկ ջրային հատվածում՝ ժայռերով, որոնց միջև կար փոքր, բայց հարմարավետ խցիկ:
Ամրոցի շինությունից, ցավոք, ոչինչ չի պահպանվել: Սակայն կան ուղիներ, որոնցից մեկը ամրոցի տակով ձգվում է դեպի ցամաք, իսկ մյուս ուղին՝ ջրի տակ:
Ամրոցային խցիկի մոտ ընկած են քարե խարիսխներ, իսկ Բերդկունքի պատերի մոտ կարելի է նկատել կերամիկայի և ընտանի կենդանիների ոսկորների բազմաթիվ մնացորդներ: Հայտնաբերված բոլոր իրերը ծածկված են կալցիումի հաստ շերտով, ինչը վկայում է դրանց պատկառելի տարիքի մասին: Իսկ դրանց մեծ քանակությունը խոսում է հին բնակիչների առևտրում ունեցած ակտիվ և կարևոր գործունեության մասին:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար