ԱՂՋԿԱ ԲԵՐԴ (ԿԸԶ-ԿԱԼԱ) - HelpMe.am

ԱՂՋԿԱ ԲԵՐԴ (ԿԸԶ-ԿԱԼԱ)

№ 129-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Ամրոցը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին: Լեռան գագաթի փոքր հարթությունը բոլոր կողմերից եզերվում է ժայռոտ բարձր ափերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական բրգավոր պարիսպներով, մուտքի ներսի կողմից առկա է փոքրիկ պահակատուն:
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, այն ունի երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի: Ջրամբարներից մեկը բավականին մեծ է: Ջուրը կավե խողովակով նախապես լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից էլ` փոքրիկ խողովակով թափվել ջրամբար:
Ամրոցի և ավերակ բաղնիքի վերաբերյալ ժողովրդի հավաքական ընկալման մեջ պահպանվել է մի շարք ինքնատիպ ավանդազրույց: Ըստ ավանդության` երիտասարդ վայելչագեղ իշխանուհու հետ ցանկանում էին ամուսնանալ բազմաթիվ իշխաններ, սակայն իշխանուհին անհաղորդ էր և նրանք որոշեցին ուժի դիմել: Իշխանուհին, համախմբելով իր տիրապետության ներքո գտնվող ուժերին, կառուցեց վերոհիշյալ ամրոցը և ամրացավ այնտեղ: Իշխանուհու համառությունն ու խիզախումները էլ ավելի բորբոքեց Մանթաշ իշխանի սերը և նա Կըզ-Կալայի դեմ հանդիման կառուցեց է Մանթաշ-Կալան, որտեղից էլ հաճախակի հարձակումներ էր գործում իշխանուհու դեմ: Իշխանի բոլոր փորձերը մատնվեցին անհաջողության:
Ըստ ավանդազրույցի` աղջիկը որոշում է նախահարձակ լինել և հիմնական ուժերը տրամադրում իր զորավարներից մեկին: Այդ առճակատմանը իշխանուհին չէր մասնակցում, բայց դա ամենևին չխանգարեց, որպեսզի նրա հավատարիմ ուժերը տոնեին իրենց հաղթանակը: Մանթաշը հարկադրված հաշտություն է խնդրում: Ըստ ձեռք բերված համաձայնության` կողմերից յուրաքանչյուրը պետք է մնար իր ամրոցում և, որպես բարեկամության նշան, Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) պետք է կառուցվեր բաղնիք, որը հանդիսանալու էր նրանց ժամադրավայրը:
Ըստ մեկ այլ ավանդության՝ Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար