ՀԱՆԴԱԲԵՐԴ - HelpMe.am

ՀԱՆԴԱԲԵՐԴ

№ 226-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հանդաբերդը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավան գյուղում:
Հանդաբերդը կարևոր ռազմավարական օղակ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի արևելյան ողջ հատվածի համար: Բերդը գտնվում է Լև գետի աջ ափին` բարձրադիր ու անտառոտ լեռան կատարին: Գետի մակարդակից բերդը 280 մետր բարձր է, իսկ բացարձակ բարձրությունը 1665 մետր է: Բոլոր կողմերից դժվարամատչելի ժայռերով շրջապատված բերդին հասնելու միակ ճանապարհը բերդի պատի տակով անցնող, գլխավոր դարպասներին հասնող ուղին է: Ներքևի ձախ կողմից կեղծ դարպասներն են: Պատմական շատ դեպքեր տեսած Հանդաբերդը բազմիցս է հիշատակվել հայ պատմագետների և աշխարհագետների գրություններում: Հայտնի է, որ Արցախի հյուսիսային տիրույթների իշխան Սմբատյանի որդին` Ատրներսեհը, IX դարի վերջում "կառուցեց Անդու բերդը": Մոտավորապես 1250թ. բերդը հիշատակվում է Կիրակոս Գանձակեցու "Պատմության" մեջ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 2 1
    Վազգեն Գալստյան Կարծիքը դուր եկավ: 1

    Հանդաբերդ

    Հանդաբերդի ամենաուշագրավ հատվածը ժայռերի վրայով բերդ գնացող ճանապարհն է՝ գրեթե մագլցելու պես ժայռե աստիճաններին կառչել է պետք:

    facebook ok twitter vkontakte linkedin