ՋՐԱԲԵՐԴ ԱՄՐՈՑ - HelpMe.am

ՋՐԱԲԵՐԴ ԱՄՐՈՑ

№ 84-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Թարթառ ու Թրխի գետերի միացման տեղում, Թարթառի աջ ափին վեր է խոյանում մի ժայռ, որի վրա գտնվում է Ղարաբաղի ամենահայտնի բերդերից մեկը՝ Ջրաբերդը, որն իր անունը ստացել է այն բանի համար, որ երեք կողմից շրջապատված է ջրով: Հայ մեծ գրող-պատմիչ Րաֆֆին, համեմատելով Ջրաբերդը ղարաբաղցիների ըմբոստ էության ու անճկուն կամքի հետ, գրել է. "Հրեշավոր անդունդից բարձրանում է սեպաձև ժայռը: Նայում ես ու հիանում. Ինչքա՜ն հզոր է այս հրաշքը ստեղծած բնությունը": Առաջին անգամ բերդը հիշատակվում է մ.թ. 620-ական թվականներին: Ինչպես նշվել է, բերդը երեք կողմից շրջապատված է ջրով ու զառիթափ ժայռերով և միայն չորրորդ կողմից է պաշտպանված պատով, որում գտնվում է միակ մուտքը: Բերդի տարածքը բավականին ընդարձակ է: Ժայռերում փորված են դեպի գետը տանող աստիճաններ: Ջրաբերդը Ղարաբաղի լավ պահպանված բերդերից մեկն է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն պատմիչների, այլ նաև սուր զգացողությունների ու էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար