ՄԱԿԱՐԱՎԱՆՔ - HelpMe.am

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

№ 242-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Մակարավանք վանական համալիրը (10-13-րդ դարեր) գտնվում է Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավարևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ-վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից: Վանքի տարածքում են գտնվում նաև 2 գերեզմանոց, կամարակապ դարպասը, աղբյուրը, ինչպես նաև տնտեսական շինությունների ավերակները:
Գլխավոր եկեղեցին ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են կենդանական և բուսական զարդամոտիվներով քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Առկա է նաև գավթի կառուցող Վաչե Ա. Վաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։
Ս.Աստվածածինը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը`1198 թ-ին։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար