ՀՆԵՎԱՆՔ - HelpMe.am

ՀՆԵՎԱՆՔ

№ 151-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Կիսավեր համալիրը ներառել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է։ Գմբեթի վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հարավային մուտքից վեր վրացերեն արձանագրության, կառուցվել է XIII դ. սկզբին)։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար