ԶՈՐԱՎՈՐ - HelpMe.am

ԶՈՐԱՎՈՐ

№ 201-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Զորավոր Սուրբ Աստվածածինը Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Կառույցը անվանվել է Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։ Այստեղ է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Խորհրդային կառավարության տարիներին, տարբեր նպատակների ծառայելուց հետո, Ս. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։ Էջմիածնի Մայր Տաճարի հովանավորությամբ 1974-78 թթ եկեղեցին հիմնանորոգվել է:
Եկեղեցու եզակի գանձերից է նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսին խաչին զոհաբերած տեսարանը։ Այս եկեղեցին 17-րդ դ. վերջին բնորոշ երևանյան հուշարձաններից է։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար