ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ - HelpMe.am

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

star
5
comment 4
№ 3-ը 44-ից - Թանգարաններ
№ 3-ը 46-ից - Թանգարաններ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը: Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:
2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի, բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը:
Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները:
Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը:
Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:
Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 49 33
    Беглар Чрагян
    star

    Արվեստի հանճար

    Մարդ ինչպես կարող է այդ մեծ արվեստի հանճարի մասին չիմանալ ու չծանոթանալ նրա գործերի հետ, մեկ անգամ կոնե կարդալ է պետք նրա կյանքը ու գործնեությունը ու այդքանից հետո դուք ուղակի չեք կարող չգնալ, մտնելով այդ թանգարան մտնում ես մի հեքիաթ ուր ծաղիկներն են, սարերը ու լճերն մեր Հայաստանի, ու քաղցրությունն Սարյանի: Ծանոթանալով նրա կյանքին նրա իսկ տանը դուք փորձ էք ձեռք բերում արդեն իսկ ձեր կյանքում:1527533872327_cdbc315043eab270d7c149cef6e9965b.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 7
    Բաղդասարյան Տիրան
    star

    Թանգարանի ամբողջ տարածքում տիրում է լուսավոր և դրական մթնոլորտ: Ամեն անգամ այս թանգարան այցելելիս լցվում ես նորը և գեղեցիկը ստեղծելու վեհ ցանկությամբ:

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 7 1
    Григор Чрагян

    Сарян

    Всем обязательно советую посетить эту галерею. Картины никого равнодушным не оставят. Мы стояли у некоторых по 10минут. Было бы больше времени, стояли бы дольше) Обязательно зайду туда еще раз!

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 61 25
    Nelly Khachatryan
    star

    անպայման այցելեք

    Մեծ նկարչի տուն-թանգարանը միշտ, իսկ նորոգումից հետո առավել ևս մեր արվեստի ներկայացման առաջատարն է եղել: մտնելով թանգարան սարյանական գույների ու տրամադրության կախարդական ու միստիկ աշխարհում ես հայտնվում!! շատ եմ կարևորում նաև այն փաստը, որ տուն-թանգարանը հյուրընկալում և կազմակերպում է նաև արվեստի այլ ճյուղերի միջոցառումներ, մանավանդ երաժշտական երեկոները! շնորհակալ եմ աշխատակիցներին միշտ նորություններ հրամցնելեւ, ջռրմ ընդունելու և շատ հագեցած ճանաչողական և կրթական ծրագրեր երեխաներին առաջարկելու համար

    facebook ok twitter vkontakte linkedin