Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարան - HelpMe.am

Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարան

№ 11-ը 44-ից - Թանգարաններ
№ 12-ը 46-ից - Թանգարաններ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հաղթանակի պող. 47
Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Սա հետաքրքիր վայր է, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:
Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է "Ձիթողցյանների" տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև "Ձիթողցոնց (Ձիթողցյանների) տուն-թանգարան":
Կենցաղի թանգարանում կարելի է ծանոթանալ Գյումրու և պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանը և ներկային:
Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում կարող ենք տեսնել Գյումրվա հայտնի դեմքերի լուսանկարները: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողցյանների օրոք` դաշնամուրը, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից և Գյումրվա արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում:
Երկրորդ սենյակում կարող ենք գտնել հին Գյումրիի բազմաթիվ նկարներ, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 6 1
    Հասմիկ Մուրադյան

    Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան (տեսանյութ)

    http://japanarmenia.com/hy/museum-of-national-architecture-and-urban-llife-of-gyumri-video/

    facebook ok twitter vkontakte linkedin