ԱՐԱԳԱԾ ԼԵՌ - HelpMe.am

ԱՐԱԳԱԾ ԼԵՌ

star
5
comment 1
№ 6-ը 48-ից - Բնության
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, որի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի հետ (Արա + գահ = Արայի գահ): Այն ունի 4 գագաթ, որոնցից ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ,այնուհետև հյուսիսարևմտյանը՝ 4080մ, արևելյանը՝ 3916մ և հարավայինը՝ 3879մ:
Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Տարածքը հարուստ է բուսականությամբ, շատ են կենդանական աշխարհի ներկայացուցիչները:
Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ:
Արագած լեռը հայ ժողովրդի, ինչպես նաև զբոսաշրջիկների ամենասիրված լեռներից է, որին նվիրված են բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 1 1
    Դավ Առաքելյան Կարծիքը դուր եկավ: 1
    star

    Իմ վրա մեծ տպավորություն թողած եզակի վայրերից մեկն է: Այն տեղն է, որտեղ հունիսի վերջին կարող ես միաժամանակ և՝ ձնագնդի խաղալ և՝ վայելել ալպիական ծաղիկների անուշ բույրը:15267273171323_5fe25c6e09580d650f46c044525e0e2c.jpg15267275144187_392cecf0f065a3816eb1ca3c67dde180.jpg1526727573637_ffc45560b374b730b24319a81cdd6eae.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin