ԶԱՆԳԵԶՈՒՐ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ - HelpMe.am

ԶԱՆԳԵԶՈՒՐ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

№ 15-ը 48-ից - Բնության
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
"Զանգեզուր" պետական արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին: Տարածքը կազմում է 17368 հա: Այն զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային: Արգելավայրի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն:
Զանգեզուրի ֆաունան իր մեջ ներառում է 200 տեսակի ողնաշարավորներ: Կովկասյան ընձառյուծը Panthera pardus ciscaucasica, բեզոարյան այծը Capra aegagrus, հայկական մուֆլոնը Ovis orientalis gmelinii, կովկասյան մարեհավը Tetrao mlokosiewiczi և հայկական իժը Montivipera raddei գրանցված են Անհետացող տեսակների միջազգային կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում, իսկ գորշ արջը Ursus arctos և կասպիական ուլարը Tetraogallus caspicus – միայն Հայաստանի Կարմիր գրքում:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար