ՕՁԻ ՊՈՐՏ - HelpMe.am

ՕՁԻ ՊՈՐՏ

star
5
comment 1
№ 12-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայկական բնաշխարհի հրաշքներից է Օձի պորտը, որը գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղի մոտակայքում: Ըստ ավանդության` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում՝ լեռան լանջին հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:
Լեռան լանջով, կարծես թե, «սողում են» երկու վիշապները: Դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկը ավելի երկար ու հաստ, իսկ մյուսը՝ կարճ ու բարակ: «Մեծ վիշապից» բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին տալիս են սառնորակ ջուր, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսը, ինչպես հայտնի է, ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հանգամանքով:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 42 26
    Spartak Petrosyan Կարծիքը դուր եկավ: 1
    star

    Բուժիչ ջուր

    Օձի պորտը գտնվում է Արդվի գյուղում: Օձի պորտի պատմությունը կապված է դարերի խորքից եկող մի լեգենդի հետ: Ասում են` մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Աշակերտները գնում ու չեն վերադառնում: Օձնեցին ինքն է գնում: Նա աստվածաշնորհ մարդ է լինում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Օձի պորտից հոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում, դա հաստատել են Երևանում գտնվող երկրաբանության ինստիտուտում: Արդվիում աղբյուրներ շատ կան, առավել հայտնի են Շեկ աղբյուրը, Տոտկաջուրը, Ծնկոյագլուխը: Նախկին գյուղը եղել է այսօրվա Արդվիից բավական ներքև` այնտեղ, որտեղ գտնվում է ավերված Կարմիր վանքը: “Օձի պորտից” ջուր խմողները գայթակղվում են ու սիրահարվում Արդվի գյուղին :

    facebook ok twitter vkontakte linkedin