Հյուրանոցի պատուհաններից երևում են Հանրապետության հրապարակի փառահեղ գեղեցկությունն ու բիբլիական Արարատ լեռը: Հյուրանոցի սենյակների դիզայնը հարմարավետ և մինիմալիստական է: Դրանք ապահովված են բոլոր հարմարություններվ՝ ինչպես գործարար, այնպես էլ հաճույքի համար ճամփորդող մարդկաց համար: Սենյակների կահավորանքն ընդգրկում է հարթ էկրանով կաբելային հեռուստացույց, աշխատասեղան և աթոռ, սառնարան և մինի բար, օդի հովացման/ջեռուցման համակարգի անհատական կառավարում յուրաքանչյուր սենյակում, անվճար Wi-Fi համացանց հյուրանոցի ամբողջ տարածքում, լոգարան՝ իր բոլոր հարմարություններով: Մատուցում է քիմմաքրման ծառայություն, ինչպես նաև՝ շուրջօրյա սենյակների սպասարկում: Հյուրանոցի տարածքում գործում է Անուշ ռեստորանը, կա նաև ամառային բացօթյա սրճարան: