ԱԺԴԱՀԱԿ ԼԵՌ - HelpMe.am

ԱԺԴԱՀԱԿ ԼԵՌ

star
5
comment 1
№ 6-ը 48-ից - Բնության
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Աժդահակ լեռը գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, և համարվում է վերջինիս ամենաբարձր գագաթը՝ 3597 մ:
Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարան` լցված ջրով։
Տարվա մեծ մասը ձնածածկ է: Լանջերը մերկ են: Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:
«Աժդահակ» նշանակում է «հսկա» և «վիշապ»:
Աժդահակ, հայ և իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան Շահ-Նամեում: Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր Աժդահակը, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Հրաբխի խառնարանում գտնվում է յուրահատուկ գեղեցկության սառցային լիճը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 3 3
    Mariam Manukian Կարծիքը դուր եկավ: 4
    star

    Եթե ռոմանտիկ եք ու հավատում եք հեքիաթներին, անպայման այս լեռը բարձրացեք:Վերելքի ժամանակ ուշադիր եղեք քարերի նկատմամբ, փնտրե'ք, տարբեր դիրքերից նայե'ք, ու հրաշքներ կտեսնեք: Շա՜տ հետաքրքիր, տարբեր, թեթև, տարօրինակ ու ամենատպավորիչը՝ յուրահատուկ փայլով քարեր կան: Ու պետք է նշեմ նաև այծագրերի, վիշապաքարերի և ուրիշ ժայռապատկերների մասին, որ էլի կարող եք տեսնել, եթե ուշադիր լինեք: Ասում են, Այծը պայքարել է Վիշապի դեմ, դրա համար էլ ժայռապատկերները հիմնականում այծի նկարներ են պարունակում:Պատմում են նաև, որ Աժդահակը երկնքի, երկրի, տիեզերքի ու ամբողջ աշխարհի կենտրոնն է, ու դրա համար Վիշապը իջնում ու գրավում էր սարը, փակում էր աղբյուրները, ու ամեն անգամ, ջուր վերցնելու համար մի աղջիկ էին տալիս Վիշապին: Ու Վիշապին աղբյուրից հեռացնել, հաղթել կարող էր միայն նա՝ ով ուներ «այծի կամ խոյի հովանավորությունը»: Մինչև հիմա էլ Վիշապը շատ նեղություն է տալիս ժողովրդին, շատ ժամանակ բոցը կապում, կայծակ է բերում, փոթորիկ է անում, բուք ու բորան է անում: Մեծերն ասում են՝ «Վիշապը Աստծու պահածնա՝ Ժնջիլով կապածա, որ պոկվի գա՝ աշխարհը մի անգամ էլ ա կործանելու»: Մեր դարբինները դրա համար են կիրակի օրերին հարվածում սալին, որ ամրացնեն վիշապի շղթաները:15209472512288_bbb05654ddd0d68829ab7846a8a20099.jpg15209472513231_f8a5c661acb8da040caf5ed9bdace134.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin