Վիշապաքար Բյուրական գյուղում - HelpMe.am

Վիշապաքար Բյուրական գյուղում

№ 159-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Վիշապաքարը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում:


Վիշապաքարերը կամ վիշապները մեգալիթյան հուշարձաններ են, քարակոթողներ, որոնք հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապաքարերի մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր: Վիշապաքարեր պահպանվել են նաև Ջավախքում, Նախիջևանում, Կարսում, Էրզրումում: Վիշապները կերտվել են միակտոր քարից (ամենամեծը՝ 5,06 մ բարձրությամբ), ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով, սովորաբար դրվել աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար