ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ - HelpMe.am

ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ

№ 1-ը 13-ից - Կամուրջներ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը հայ միջնադարյան կամրջաշինության նշանավոր կառույցներից է: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության, կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը 1664 թ., որի մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված):

Աշտարակի կամուրջը իր չափերով Հայաստանի մեծ կամուրջներից է: Կամրջի երկարությունը 76,20 մ է, լայնությունը՝ 6,25 մ: Եռակամար քարե կառուցվածք է, որը հաջողությամբ ներգծված է տեղանքին: Տեղանքի պայմաններով թելադրված՝ կամրջային անցումը թեք է: Բարձր՝ ձախ ափին հանգչում է մեծ հենամիջի ձախափնյա խելը, իսկ աջ ափը զգալիորեն ցածր է ձախ ափից: Աջափնյա փոքր կամարը կիսաշրջանաձև է, միջին և գլխավոր կամարները սլաքաձև են: Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, որով առավել ընդգծվում է կամրջի ընդհանուր հորինվածքային ձևը: Կառուցված է սրբատաշ ծիրանագույն տուֆաքարով և կրաշաղախով:
Նորոգվել է 1950-60 թթ. և 2004 թ:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար