ԱՂԻՏՈՒ - 3 ՔԱՐԱՆՁԱՎ - HelpMe.am

ԱՂԻՏՈՒ - 3 ՔԱՐԱՆՁԱՎ

№ 16-ը 48-ից - Բնության
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մոտ՝ Որոտան գետի ձախ ափին գտնվող Աղիտու 3 քարանձավը եզակի հնագիտական հուշարձան է, որը ժամանակակից մարդու նախնիների կյանքի մասին շատ հարուստ նյութ է պարունակում: 2009 թվականից սկսած հայ-գերմանական համատեղ պեղումների արդյունքում այստեղից կենդանիների ոսկորներ են հայտնաբերվել, որոնց որսացել է այսպես կոչված անատոմիական ժամանակակից մարդը, ինչպես նաեւ ոսկորներից եւ քարերից պատրաստված աշխատանքային գործիքներ: Դրանց թվում են նետասլաքները, դանակները եւ նույնիսկ 26 հազար տարեկան ոսկորից պատրաստված ասեղը, ինչը ցույց է տալիս, որ այդ ժամանակ արդեն հագուստ էին կարում:  Գտնված արտեֆակտները՝ աշխատանքային գործիքները, զարդերը փաստում են այդ ժամանակվա մարդու հմտությունների, ինչպես նաեւ գեղագիտական պատկերացումների մասին: Մասնավորապես, գտնվել են խխունջներից կախիկներ, որոնք կարող էին Պարսից ծոցից այստեղ հայտնվել: 

Աղիտու 3-ի եւս մեկ հետաքրքիր գտածո է անտիկ դամբարանը, որը մ.թ 1-ին դարով է թվագրվում: Մի քանի տարի առաջ այստեղ պեղումների ժամանակ 7 մարդու մարմին է հայտնաբերվել՝ մետաղադրամները բերանում:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար