Գտնվելով բիզնես-կենտրոններին եւ դեսպանատներին շատ մոտ` "Եվրոպա" հյուրանոցը կարող է լավագույն ընտրությունը լինել այն անձանց համար, ովքեր որոշել են այցելել Հայաստան ինչպես գործնական, այնպես էլ տուրիստական նպատակներով: Հյուրանոցը հայտնի է իր փարիզյան ճարտարապետական ոճով եւ այն ձեռք է բերել միջազգային ճանաչում` իբրեւ առաջին բուտիկ հյուրանոց Երեւանում, որտեղ ընկերասեր, բազմաթիվ լեզուներին տիրապետող անձնակազմը տրամադրում է բարձրակարգ ծառայություններ: