Նորովի վերակառուցված Հրազդան հյուրանոցը առաջարկում է 58 հարմարավետ համար, որոնք համապատասխանում են թե գործարար անձանց եւ թե հանգստացողների պահանջներին: Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում` հանգիստ, գեղատեսիլ վայրում: Սենյակներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Ամռանը հյուրերը կարող են վայելել բացօթյա լողավազանը: