ԱՐԱՐԱՏ ԼԵՌ - HelpMe.am

ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

star
5
comment 1
№ 12-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

           Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիայի տարածքում): 

        Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:

      1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին՝ Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թ. հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավ արևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք:                                                               Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա, արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր:

         Այսօր էլ Արարատը շարունակում է հիացնել մարդկանց աշխարհի բոլոր երկրներից: Արարատը հայ ժողովրդի սրբազան լեռն է, և չնայած որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում, մինչև օրս Արարատը Հայաստանի կարևորագույն խորհրդանիշերից մեկն է: 

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 1
    Արևիկ
    star

    facebook ok twitter vkontakte linkedin