Կովկաս հյուրանոց - HelpMe.am

Կովկաս հյուրանոց

№ 9-ը 153-ից - Հյուրանոցներ - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Երևան, Աշտարակի խճուղի
+374-60-501177 , +374-60-521177 , +374-60-531177
http://www.caucasus.am
Կովկաս հյուրանոցը գտնվում է Երևանից 10կմ. (15 րոպե) հեռավորության վրա: Այն եզակի հյուրանոցներից մեկն է, որն արտացոլում է հնագույն և դարավոր պատմությունն ու մշակույթը: Համարյա բոլոր իրերն ու կահույքը ձեռքի աշխատանք են: Հյուրանոցը կառուցված է գերազանցապես բնական նյութերից՝ քարից, փայտից, երկաթից, կավից: Կովկասյան ոգով կառուցված այս հյուրանոցն աչքի է ընկնում իր չափավոր շքեղությամբ եւ հյուրընկալությամբ:
Հյուրանոցը բաղկացած է ստանդարտ, դելյուքս և լյուքս կարգի 46 սենյակներից: Սենյակների պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռը:
Հյուրանոցն առաջարկում է նաև խաղահրապարակ, 24-ժամյա բացօթյա լողավազան, մարզասրահ, մերսման սրահ, վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանտեղ, բիզնես կենտրոն և Լաունջ բար:
Հյուրերը կարող են օգտվել ռեստորանային համալիրի տարածքում գտնվող շուրջօրյա գործող 4 ռեստորաններից, գինետնից, և բացօթյա տաղավարներից՝ ոչ միայն համտեսելու հայկական և կովկասյան ավանդական ուտեստներ, այլև ունկնդրելու և վայելելու հայկական պարն ու երաժշտությունը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար