Օլիմպիա հյուրանոցը գտնվում է Երևանի գեղատեսիլ վայրերից մեկում` Արաբկիրում, անմիջապես Հրազգանի կիրճի հարևանությամբ: Հյուրանոցի տարածքից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ և Արագած լեռները: Հյուրանոցն ունի 30 սենյակ: Սենյակներից յուրաքանչյուրն ունի օդորակիչ, մինի-բար, լոգարան` անհրաժեշտ պիտույքներով, վարսահարդարիչ, պատշգամբ: Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WIFI ինտերնետ: Հյուրանոցի տարածքում կան ռեստորան, բար, հուշանվերների խանութ: Կան նաև վճարովի առանձին տաղավարներ: Մատուցվում է նաև քիմմաքրման ծառայություն: