ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ - HelpMe.am

ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ

star
5
comment 3
№ 2-ը 32-ից - Հյուրանոցներ - Ծաղկաձոր
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Չարենցի նրբ.4
+374 93 013044 ; +374 10 281081 ; +374 223 60445 ; +374 223 60446
http://www.writershotel.am / https://www.facebook.com/groghner/

Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի իր ուրույն տեղը` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում:

Հին ու բարի ավանդույթներով հարուստ, նաև վերջին շրջանում հիմնովին արդիականացված հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ ու հարմարավետ սրահներ ու մույթեր:

Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի, հեռվում Փամբակի ու Գեղամա լեռնաշղթաների վրա, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով:Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի կորտը՝ հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի հարմարանքներով, խաղադաշտին կից գործում է նաև մանկական խաղահրապարակը տարատեսակ ճոճորաններով ու սահուղիներվ: Տարածքում ու անտառամերձ գոտում տեղադրված են գեղեցիկ լուծումներով զրուցարաններ ու տաղավարներ, հյուրանոցի մուտքի հատվածը զարդարում է ջրավազանների կասկադը:Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով, որոնցում տեղադրված են բարձրարժեք քանդակագործական աշխատանքներ, առկա են ծառերի և թփերի հետաքրքիր ձևավորումներ:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 2
    Irina Galstyan
    star

    «Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը հիանալի վայր է ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի համար: Գրողների տանը հանգստացել եմ անցած տարի և շատ գոհ եմ: Ամենակարևորն այն է, որ իր առավելությունների հետ մեկտեղ, գները մատչելի են: Գոհ եմ և սպասարկումից, և մաքրությունից, և ճաշարանից: Ճաշացանկը բազմազան է, հագեցնող: Իսկ ամենակարևորը անձնակազմի ջերմ և ուշադիր վերաբերմունքն է:15248354344222_26fb8405b3343579c864774e6a30eff6.jpeg1524835443625_e04e44f920d564c6155b1314f943d06e.jpeg15248354924953_8c05166052ae3c9d91af46d0d1c975c8.jpeg15248355040742_ea6259e69a2941abd5549dd561776507.jpeg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 49 33
    Беглар Чрагян
    star

    Irakan hangist

    Hrashali mi vayr hrashali hangist anckacnelu hamar,,,Caxkacori ays hrashq vayr@ mardkanc petqa gravi voch miayn ira gexeckutyamb u harmarutyamb ayl ir gitakan uxxutyamb,,,vordex karas stexcagorces shnchelov u vayelov hangist@

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 1
    Gevorg
    star

    everything is ok

    facebook ok twitter vkontakte linkedin