ԷԿՈԿԱՅԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՌԵԶՈՐԹ ՀՈԹԵԼ - HelpMe.am

ԷԿՈԿԱՅԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՌԵԶՈՐԹ ՀՈԹԵԼ

№ 12-ը 64-ից - Հյուրանոցներ - Դիլիջան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան, Հովք փող. 50
+374 60 510098
http://ecokayan.com ; https://www.facebook.com/Ecokayan/

ԷկոԿայան Բուտիկ Հոթելը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Դիլիջան Ազգային պարկի հարևանությամբ: Սա հիանալի վայր է բնության գրկում հանգստանալու համար: Հյուրանոցը գտնվում է ծովի մակերևույթից 1350 մետր բարձրության վրա: Տարածքը շրջապատված է սաղարթախիտ անտառներով, որտեղ կարելի է հանդիպել Ազգային պարկի բնակիչներին՝ աղվեսներ, վայրի կատուներ, փորսուղներ, վայրի բադեր և այլ կենդանիներ:

Հյուրանոցն ունի 12 հարմարավետ ստանդարտ սենյակ՝ 2 հատ մեկտեղանի, 5 երկտեղանի՝ 1 ընդհանուր մահճակալով, 4 երկտեղանի՝ 2 առանձին մահճակալներով, և 1 հատ Դելյուքս սենյակ՝ 1 երկտեղանի մահճակալով: Բոլոր սենյակներն ապահովված են հեռուստացույցով, կենտրոնացված ջեռուցումով, կենտրոնացված օդափոխության համակարգով, հեռախոսակապով և Wi - Fi ինտերնետով: Սենյակներում առկա է մինի բար, մինի սեյֆ, հարդասեղան, պահարաններ, ֆեն: Բոլոր լոգասենյակները հագեցած են անհրաժեշտ պարագաներով՝ օճառ, շամպուն, լոգանքի գել, սրբիչներ:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար