ԼՈՌԻ - ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - HelpMe.am

ԼՈՌԻ - ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

№ 12-ը 46-ից - Թանգարաններ
№ 226-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Լոռու մարզ, Վանաձոր, Դեմիրճյան փող. 23/1
+374 322 67545

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը հանդիսանում է ՀՀ-ի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, որը հանրությանը ներկայացնում է հայ ժողովրդի նյութական մշակույթի հարուստ արժեքները:

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանն իր ծնունդն օրհնությամբ նշեց 1938թ. Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարկի տակ, որպես հավերժացում սրբություն-պատմություն միացյալ գաղափարի, որի հիմնադիրը դարձավ Եղիա Մոմջյանը: Թանգարանը հանրությանն է ներկայացնում Լոռի-Փամբակի տարածքում հաստատված տեղաբնիկների պատմագիտական զարգացման, նրանց վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների, պատմա-աշխարհագրական պայմանների մասին տեղեկություններ:

Այսօր Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նմուշների թիվը հասնում է 34080-ի, որոնք դասակարգված են ըստ բաժինների` հնագիտություն, ազգագրություն և նոր-նորագույն պատմություն: Թանգարանային այս հարուստ ֆոնդային պաշարների հիման վրա էլ իրականացվում են մի շարք գիտահետազոտական ու գիտալուսավորչական աշխատանքներ, կազմակերպվում յուրօրինակ և հետաքրքիր թեմատիկ ցուցադրություններ և միջոցառումներ:

Նյութերը՝ http://lorivisit.com

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար