Այս մշակութային եւ բիզնես կենտրոնը գտնվում է Երեւանի սրտում, քաղաքապետարանի դիմաց՝ շրջապատված այգիներով, թատրոններով, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատներով: Բացի դասական ոճով կահավորված ընդարձակ հյուրանոցային համարներից՝ օդափոխիչներով եւ ինտերնետին միանալու հնարավորությունով, կենտրոնը առաջարկում է խորհրդակցությունների դահլիճ՝ համալրված ժամանակակից սարքավորումներով, կոնգրեսի դահլիճ, գրադարան եւ այլ ծառայություններ: