Ախթամար հյուրանոց - HelpMe.am

Ախթամար հյուրանոց

№ 16-ը 22-ից - Հյուրանոցներ - Սևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ, Մաշտոցներ 3
+374 10 201511
https://www.facebook.com/Akhtamar-Resort-1440565879604542/
Սևանի թերակղզուց ոչ հեռու, ճանապարհի ձախ կողմում, բլրի վրա վեր է խոյանում “Ախթամար” հյուրանոցը: Հյուրանոցը կառուցվել էր դեռևս խորհրդային տարիներին` 1964թ, հանրաճանաչ ճարտարապետ Վարդան Սարգսյանի նախագծով: Իսկ 2010թ այն վերջապես ստացավ իր երկրորդ ծնունդը` պահպանելով իր նախկին ոգին ու ոճը: 43 հարմարավետ սենյակները, այդ թվում` 6 էլիտար, միշտ պատրաստ են հյուրեր ընդունել աշխարհի բոլոր ծայրերից: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հանգստի վայր է, հյուրանոցային համարներ, այլ նաև հաճելին օգտակարի հետ զուգակցելու հիասքանչ հնարավորություն: Ժամանակի վերջին խոսքով սարքավորված խորհրդակցությունների դահլիճում կարելի է կազմակերպել խորհրդակցություններ, սեմինարներ կամ գիտաժողովներ 70-80 մասնակիցների համար: Մաքուր լեռնային օդ, գեղեցիկ տեսարան, երկնագույն Սևան, բարձրակարգ սպասարկում. միթե կարելի է ավելին ցանկանալ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար