Սևանի թերակղզուց ոչ հեռու, ճանապարհի ձախ կողմում, բլրի վրա վեր է խոյանում “Ախթամար” հյուրանոցը: Հյուրանոցը կառուցվել էր դեռևս խորհրդային տարիներին` 1964թ, հանրաճանաչ ճարտարապետ Վարդան Սարգսյանի նախագծով: Իսկ 2010թ այն վերջապես ստացավ իր երկրորդ ծնունդը` պահպանելով իր նախկին ոգին ու ոճը: 43 հարմարավետ սենյակները, այդ թվում` 6 էլիտար, միշտ պատրաստ են հյուրեր ընդունել աշխարհի բոլոր ծայրերից: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հանգստի վայր է, հյուրանոցային համարներ, այլ նաև հաճելին օգտակարի հետ զուգակցելու հիասքանչ հնարավորություն: Ժամանակի վերջին խոսքով սարքավորված խորհրդակցությունների դահլիճում կարելի է կազմակերպել խորհրդակցություններ, սեմինարներ կամ գիտաժողովներ 70-80 մասնակիցների համար: Մաքուր լեռնային օդ, գեղեցիկ տեսարան, երկնագույն Սևան, բարձրակարգ սպասարկում. միթե կարելի է ավելին ցանկանալ: