Մարիա Ռեզորթ - HelpMe.am

Մարիա Ռեզորթ

star
4
comment 1
№ 1-ը 24-ից - Հյուրանոցներ - Սևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սևան Գործարանային փող., 25
+374 98 646400, +374 261 60050, +374 261 60070
http://www.mariaresort.am ; https://www.facebook.com/MariaResort/

Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևանա լճի ափին: Բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով: Սենյակներից դուրս` հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը լողավազանում կամ լողափին վոլեյբոլ , բիլիարդ խաղալով: Երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին դուր կգա մանկական խաղահրապարակը: Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ մի քանի րոպեում: Երեկոյան ժամերին ռեստորանները, ուր պատրաստվում և մատուցվում են ազգային և օտարերկրյա ուտեստներ, սրճարաններն ու բարը ստեղծում են հաճելի, տրամադրող մթնոլորտ:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 22 8
    Eline Կարծիքը դուր եկավ: 8
    star

    Հանգիստը Մարիա ռեզորթում

    2017թվականի ամռանը ամուսնուս հետ հանգստացել ենք Սևանի հյուրանոցներից Մարիա ռեզորթում։ Ի տարբերություն Սևանի այլ հյուրանոցների մեկօրվա կացության գինը համեմատաբար բարձր էր, որը պայմանավորված էր, հավանաբար, 3 անգամյա սննդով։ Հյուրանոցում բավականին հանգստացողներ կային: Առաջին հարկը խոնավ էր, մութ և մեզ այնտեղ սենյակ առաջարկեցին, որից մենք հրաժարվեցինք։ Վերևի հարկերում նորմալ էր, բայց լավ ասել չեմ կարող։ Սնունդը թեթև էր, ոչ շատ ճոխ ու բազմազան։ Սենյակում հեռուստացույցի պուլտ, մոխրաման չկար։ Տարածքը մեծ չէր։ Միակ բանը, որի պատճառով մարդիկ այդտեղ էին եկել, կարծում եմ, լողավազանն էր։ Շատ գեղեցիկ և հարմարավետ էր։15186099594763_cbe6e647b7fa684ddf338330b81539ba.jpeg

    facebook ok twitter vkontakte linkedin