Ծաղկունք hյուրատուն - HelpMe.am

Ծաղկունք hյուրատուն

№ 7-ը 19-ից - Հյուրանոցներ - Սևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղ, 2-րդ փող. 16 տուն
+374 93 991888
https://www.facebook.com/TsaghkunqGuesthouse/

Հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ՝ Սևանա լճից 7կմ հեռու: Գյուղը Ծաղկունք անունը ստացել է հայտնի լեռնաբնիկ Ծաղկունիք տոհմի և բուրումնալից ու անուշահոտ ծաղիկ բառի համատեղումից: Գյուղում պահպանվել է VIIդ սուրբ Սարգիս մատուռը, որին կից կառուցվել է համանուն եկեղեցին 2006թ <<Դար>> հիմնադրամի հովանավորությամբ: Ծաղկունք հյուրատունը իր հյուրերին առաջարկում է 7 հարմարավետ ննջասենյակներ, յուրահատուկ և համեղ խոհանոց էկո մթերքներով: Տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ՝ մեծ տան նման, լի ներդաշնակությամբ և ջերմությամբ, որի տանիքի ներքո թևածում են փայտի բուրմունքը, տնական թխվածքի, պատշգամբում փռած, արևի տակ չորացող կանաչեղենի, տնային փափուկ պանրի, թոնրի արբեցնող ծխի անուշ հոտը:

Մեկ անձի համար գիշերակացի արժեքը 12000-15000 դրամ է, որը ներառում է նաև նախաճաշը: Ճաշի արժեքը մեկ անձի համար - 4000-5000 դրամ:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար