Բեստ Վեսթերն Աղվերան հյուրանոց - HelpMe.am

Բեստ Վեսթերն Աղվերան հյուրանոց

№ 9-ը 10-ից - Հյուրանոցներ - Աղվերան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Արզական, Անտառային փող. 1
+374-91-224054, +374-226-62139 , +374-99-526226
https://www.facebook.com/BestWesternAghveran/
Աղվերան հյուրանոցը տեղակայված է Ծաղկունյաց լեռների մոտ` Դալար գետի ափին և զբաղեցնում է 6 հա տարածք: Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:
Աղվերան հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և 7 փոխկապակցված մասնաշենքերից: Առաջարկում է բարձրորակ ձևավորված և կահավորված 55 համար` բոլոր հարմարություններով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի մեծ կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, ամառային լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, որը կարող է ծառայել նաև որպես վոլեյբոլի դաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ երկու լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման անհրաժեշտ այլ պարագաներով:
Ամռանը հյուրանոցը առաջարկում է գետի ափին գտնվող հանգստի գոտի` հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար