Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոց - HelpMe.am

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոց

star
5
comment 3
№ 2-ը 10-ից - Հյուրանոցներ - Աղվերան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Արզական, Անտառային փող. 1-ին փակուղի
+374-93-715588, +374-98-775511, +374-98-775544
http://www.parkresort.am
Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների սաղարթախիտ և գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է տարվա բոլոր եղանակներին Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը վայելելու համար:
«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ: Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և տարբեր կարգերի համարները (ստանդարտ, կիսալյուքս, լյուքս և ընտանեկան համարներ) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:
Հյուրերի տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր սպորտաձևերի սիրահարների համար, թենիսի դաշտը, սեղանի թենիսը, բադմինտոնը, բիլիարդը, դիսկո ակումբը, կինոդահլիճը, կարաոկեն: Ակտիվ հանգիստ գերադասողներին վարձույթով տրամադրվում են հեծանիվներ և քառացիկլներ: Գործարար հյուրերի համար կան համաժողովների և հանդիպումների սրահներ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 1 1
    Aram Կարծիքը դուր եկավ: 1
    star

    Hianali vayr hagstyan hamar

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 3
    Marine Araqelyan
    star

    Հրաշք վայր

    Հանգստացել եմ այստեղ ընտանիքիս հետ ։ Գոհ եմ և սպասարկող անձնակազմից; և սննդից։ Բնությունն էլ նպաստում է լիարժեք հանգստին ։

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 3 2
    Seda Vardanyan
    star

    Հիանալի վայր է, դրսում անտառային, ձմեռային տրամադրող տեսարաններով: Ուտելիքը շատ համեղ է, իսակ սպասարկումը՝ հոգետար և բարձր:

    facebook ok twitter vkontakte linkedin