ԱՐԶՆԻ Առողջարան - HelpMe.am

ԱՐԶՆԻ Առողջարան

star
5
comment 1
№ 1-ը 1-ից - Հյուրանոցներ - Արզնի գյուղ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Կոտայքի մարզ, գյուղ Արզնի
+374-93-888805, +374-222-63109 , +374-10-274177
http://www.arzniresort.am ; https://www.facebook.com/arzniresort/

«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը:
Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C), ամառը՝ հաճելիորեն զով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C), աշունը տաք է ու երկարատև:
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 22 8
    Eline
    star

    Երկու տարի առաջ այցելել ենք Արզնի առողջարան ընտանիքով։ Շաաաատ տպավորված էի հատկապես բնությամբ, հոյակապ տեղանքում է գտնվում, ամենուրեք ծառեր ու նայում ես դեպի ձորը։ Ջուրը բնականաբար շատ օգտակար է, իհարկե կարծում եմ բժշկի ցուցում պետք է լինի՝ խմել այն թե ոչ։ Ցանկացած եղանակի էլ կարելի է այցելել, քանի որ կար նաև բաց լողավազան։ Շենքը գեղեցիկ է, հարմարավետ և մաքուր։ Սնունդը համեղ և օգտակար էր։Միայն մեկ խնդիր կար, ճնշման բարձրացումն էր։ Պետք է ուշադիր լինել։15433088211378_6627c92cad91083c9864a5637a7bd797.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin