Դիլիջան Պարկ Ռիզորթ & Վիլլաս - HelpMe.am

Դիլիջան Պարկ Ռիզորթ & Վիլլաս

№ 16-ը 25-ից - Հյուրանոցներ - Դիլիջան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան, Պարզ լճի 20
+374 41 604604 ; +374 44 604604 ; +374 98 444409
http://dilijanpark.com ; https://www.facebook.com/dilijanparkresort/

Երևանից 90 կմ. հեռավորության վրա է գտնվում նորաբաց Դիլիջան Պարկ Ռիզորթ քոթեջային համալիրը, որը հանգրվանել է Դիլիջանի լեռների գեղատեսիլ անտառներում` Պարզ լճի մոտակայքում: Հյուրանոցային համալիրը շահագործման է հանձնվել 2012թ:
Հյուրանոցային համարները նախատեսված են 2 անձի համար: Փոքր քոթեջը նախատեսված է 4 անձի համար, մեծ քոթեջը՝ 7: Քոթեջներն ունեն փոքր խոհանոցային անկյուն, որի մեջ ներառված է նաև սառնարան և մաքուր ջրի սարք:
Հյուրանոցային համարները ներառում են՝ ննջարան, տաքացվող հատակով սանհանգույց, ապահոված են մշտական տաք և սառը ջրով, համարում կա հեռուստացույց, մինի բար, ներքին հեռախոսակապ, պատշգամբ/կամ առանց պատշգամի/ գեղեցիկ տեսարանով:
Համալիրին կից գործում է լվացքատուն, որն ապահովում է նաև արդուկման ծառայություն: Համալիրն ունի անվճար ավտոկայանատեղի, անվտանգության ծառայություն, համարների մատուցման ծառայություն: ՎիլլաՌեսթ համալիրի երկհարկանի ռեստորանում դուք կարող եք ճաշակել հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները: Ավագ խոհարարը կգոհացնի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար