Մխիթար Գոշ հյուրատուն - HelpMe.am

Մխիթար Գոշ հյուրատուն

№ 1-ը 1-ից - Հյուրանոցներ - Գոշ գյուղ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գոշ, Մխիթար Գոշի փող. 76
+374-93-172777 , +374-93-758595
Զբոսաշրջային տունը պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 3 կարգ:
Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` 12-13-րդ դարերի ընթացում կառուցված Գոշավանքի մոտակայքում: Հեռավորությունը Դիլիջանից 22 կմ է:
Եռահարկ հյուրատունը գործում է 2010 թվականից սկսած: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալյուքս և ընտանեկան կարգի համարներ: Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, սուրճի սեղան, պահարան-կախիչ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրատան ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ:
Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար