Կասա Նովա Հյուրատուն - HelpMe.am

Կասա Նովա Հյուրատուն

№ 35-ը 46-ից - Հյուրանոցներ - Դիլիջան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Հովսեփյան փող. 63
(+374) 55 49 34 20; (+374) 99 98 60 06; (+374) 93 32 72 50; (+374) 268 2 40 37
http://www.dilijanhotel.am ; https://www.facebook.com/Casanova-Inn-419276958278696/

Կազանովա հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքում (հեռավորությունը Երեւանից 95կմ):Հյուրատունը բաղկացած է երկու եռահարկ մասնաշենքերից՝ Կազանովա և Վենետիկ: Երկու մասնաշենքերն էլ հագեցած են պատշգամբներով և օթյակներով:
Կազանովա մասնաշենքի առաջին հարկում առկա են թեթև մարզասարքեր, սեղանի թենիս, սաունա, ձմեռային այգի և կարաոկե բար:
Երկրորդ հարկում գտնվում է խոհանոց, ճաշասենյակ, բուխարու սենյակ (50քմ) և ելք դեպի հիշատակված Կազանովա պատշգամբ:
Երրորդ հարկում է գտնվում նախասրահը և երեք դելյուքս կարգի սենյակներ կաբելային հեռուստատեսությամբ, սառնարանով և բաց պատշգամբներով, որոնցից բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառապատ լեռները:
Վենետիկ մասնաշենքի առաջին հարկը պահեստային է, ունի ելք դեպի այգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել մի գավաթ գինու շուրջ:Վենետիկ մասնաշենքի երկրորդ հարկում է գտնվում նախասրահ, երկու երկտեղանոց համարներ և մեկ երեք տեղանոց ընտանեկան սենյակ իր խոհանոցով:
Երրորդ հարկում կան 4 երկտեղանի ննջասենյակներ, առանձին խոհանոց և Վենետիկ դահլիճ 116 ք.մ:Հյուրատան տարածքում կա զվարճանքի, զբոսանքի և պարելու համար նախատեսված տարածքներ:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար