Վիլլաձոր Ապարտ հյուրանոց - HelpMe.am

Վիլլաձոր Ապարտ հյուրանոց

№ 23-ը 32-ից - Հյուրանոցներ - Ծաղկաձոր
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Վ. Հարությունյան 4
+(374)10584546; +(374)94096991
http://www.villadzor.com
Վիլլաձոր Ապարտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, լեռնադահուկային ճոպանուղուց 800 մետր հեռավորության վրա: Այն հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները:
Հյուրանոցը առաջարկում է 1-5 ննջասենյակներով առանձնատներ, որոնք ունեն հյուրասենյակ, հանգստի սենյակ, ննջասենյակ, սանհանգույց, խոհանոց:
Առանձնատները ամբողջությամբ կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով՝ գազօջախ, միկրոալիքային վառարան, սառնարան, սպասք լվացող մեքենա, հեռուստացույց:
Խոհանոցները ունեն անհրաժեշտ բոլոր պարագաները ինքնուրույն պատրաստելու և վայելելու համար:
Առանձնատները ունեն անվճար ավտոկայանատեղի, բակ: Ամբողջ տարածքում գործում է անվճար WiFi ինտերնետ: Վիլլաների տարածքում կա նաև բիլիարդ և մանղալ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար