ԱԼԱՆԻ ԹԶԻ "Հայկական Չրեր" - HelpMe.am

ԱԼԱՆԻ ԹԶԻ "Հայկական Չրեր"

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Երևան, Քաղաքային Շուկա ''Գում''
+374 77 508913
https://www.facebook.com/pg/arm.dried.fruits/community/?ref=page_internal

Հայաստանում չրերի արտադրությունը դարերի ավանդույթ է, և «հայկական չիր»-ը ինքնին խոսում է որակի և վստահության մասին: Հայտնի փաստ է, որ Հայաստանում աճող պտուղ/բանջարեղենը և դրանցից պատրաստված տարատեսակ ապրանքները (չրեր, մուրաբաներ, կոմպոտներ և այլն) էականորեն տարբերվում են այլ երկրներում աճեցված պտուղ/բանջարեղենից տեսքային, բուրմունքային և համի առումներով: Գիտական հետազոտությունների համաձայն` մրգերի նման դրական հատկությունները առաջին հերթին պայմանավորված են Հայաստանի աշխարհագրական դիրքով, բնական-կլիմայական պայմաններով, արևի լույսի առատությամբ, որակյալ լեռնային ջրերի առկայությամբ և մի շարք այլ կարևոր հանգամանքներով, որոնք գրեթե կատարյալ պայմաններ են ստեղծում ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի, սև և կարմիր սալորի, ինչպես նաև այլ մրգերի աճեցման համար:
Այսօր հայկական չիրը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Համաշխարհային շուկաները զարգացող են, պահանջկոտ, որակի նկատմամբ զգայուն, և, որ ամենակարևորն է, պահանջում են մեծ ծավալների կայուն մատակարարում:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար