Վանաձորի "Արմենիա" Առողջարանային և հյուրանոցային համալիր - HelpMe.am

Վանաձորի "Արմենիա" Առողջարանային և հյուրանոցային համալիր

№ 6-ը 11-ից - Հյուրանոցներ - Վանաձոր
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Վանաձորի «Արմենիա» Հյուրանոցային և Վերականգնողական Համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր» գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։ Փակ լողավազանը գտնվում է Համալիրից 200 մ. հեռավորության վրա։
Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներում ապահովված է տաք և սառը ջրամատակարարում, ջեռուցման համակարգ, տեղադրված է հեռուստացույց, սառնարան, հեռախոս, WiFi ինտերնետային կապ։
Համալիրի ռեստորանային մասում մատուցվում է օրական 4-անգամյա բարձրակարգ սնունդ։
Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (oգտագործվում է սեփական «Ֆիոլետովո» տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար