Դիանա հյուրանոց - HelpMe.am

Դիանա հյուրանոց

№ 8-ը 16-ից - Հյուրանոցներ - Գորիս
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Արցախյան խճուղի 30
+374 96 999 777; +374 98 637 777
http://www.hoteldiana.am
«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրի նորակառույց 5 հարկանի շենքն ունի ժամանակակից հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։ Ինտերյերի յուրահատուկ դիզայնը ստեղծում է հիանալի միջավայր լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։ Նրբաճաշակ ձևավորումը, հանգիստ մթնոլորտը և ժամանակակից հարմարությունները համապատասխանում են ինչպես հանգստացողների, այնպես էլ գործարարների պահանջներին։

«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրն առաջարկում է 40 հարմարավետ համարներ` ստանդարտից մինչև շքեղ, կահավորված տարբեր ճաշակների համապատասխանող նրբաոճ կահույքով։ Սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի գեղատեսիլ Գորիս։ Յուրաքանչյուր սենյակ ունի լիարժեք կահավորված լողասենյակ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։ Ամբողջ շենքում գործում է օդափոխության համակարգ։

Հյուրանոցն ունի առանձին կաթսայատուն, լվացքատուն, ավտոկայանատեղ։ Շենքի ներսում կա վերելակ: Ամբողջ համալիրում հասանելի է անվճար wi-fi կապ։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար