Միռ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում: Հյուրանոցըը 3 հարկանի է, ունի բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված 6 սենյակ: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝ լոգախցիկով, ապահովված մշտական տաք և սառը ջրով: Սենյակներում գործում է անվճար անլար ինտերնետ կապ:
Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կա հեռուստացույց, վարսահարդարիչ, բար-սառնարան, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը:
Միռա հյուրատնից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս, որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով:
Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում ` Միռա հյուրանոցըը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների հարևանությամբ: