Պարկ Հոթել Արցախ - HelpMe.am

Պարկ Հոթել Արցախ

№ 8-ը 20-ից - Հյուրանոցներ - Ստեփանակերտ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան փող. 10
+374 47 971971 , +374 97 241884 ; +374 97 344000
http://parkhotelartsakh.com

Պարկ Արցախ հյուրանոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այն գործում է 19-րդ դարի կեսերին կառուցված և 2011թ. հիմնովին վերանորոգված մի շինությունում` Աշոտ Ղուլյանի անվան այգու և նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ:
Հյուրանոցի համարները համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով` հեռախոս, արբանյակային և տեղական հեռարձակմամբ հեռուստացույց, գրասեղան և այլն: Մեկտեղանոց, երկտեղանոց համարներից շատերն ունեն եկեղեցուն կամ այգուն նայող պատշգամբներ:
Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների խանութ-սրահը, բիզնես կենտրոնը, գրադարանը, համաժողովների դահլիճը, տարադրամի փոխանակման կետը և բանկոմատը: Ռեստորանում մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև ազգային` ղարաբաղյան խոհանոցի ավանդական կերակուրներ: Գործնական նպատակով Ստեփանակերտ այցելած հյուրերի համար գործում է համակարգչային փոքրիկ սրահ` համակարգչից և ինտերնետից անվճար օգտվելու հնարավորությամբ, բացի այդ հյուրանոցի ողջ տարածքն ապահովված է անվճար ինտերնետ կապով:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար