«Արալեզ» բրենդիի հեղինակն ու հիմնադիրը Խաչատրյանների ընտանիքն է։ Բրենդի արտադրելու գաղափարն առաջացել է գրեթե յոթ տարի առաջ։ Սակայն նախաձեռնությանը կյանքի է կոչվել միայն «Թավշյա հեղափոխություն»-ից հետո։ «Արալեզ»-ի հիմնական արտադրանքը մրգային բրենդիներն են։ Արդեն իսկ պատրաստվում է ինը տարբեր մրգերից ստացվող բրենդի․ հոն, ծիրան, տանձ և վայրի տանձ, սև, սպիտակ թութ և այլն։ Տեսականու մի մասը հնեցվում է կաղնու տակառների մեջ։ «Արալեզ» բրենդին ընտանեկան բիզնես է։ Արտադրության հեղինակները հստակ մեկ նպատակ ունեն․ «Արալեզ» բրենդին դանձնել նոր Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։