Կաֆե Վերնիանո - HelpMe.am

Կաֆե Վերնիանո

№ 448-ը 859-ից - Ռեստորաններ - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Երևան, Հին Երևանցի փող. 2
+374 98 532533
https://www.facebook.com/CaffeVergnanoArmenia/

Աշխ. ժամեր` 08:30-24:00

Կաֆե Վերնիանո համաշխարհային ճանաչում ունեցող սրճարանների մասնաճյուղը բացվել է Երևանում 2013 թվականին՝ Հյուսիսային պողոտայում, Հին Երևանցի 2 հասցեում:Ողջ ճաշացանկի բաղադրիչները պատրաստված են բացառապես իտալական մթերքից: Անգամ պիցայի ալյուրը ներկրվում է Իտալիայից, ինչի շնորհիվ էլ այն հայտնի է մայրաքաղաքում: Կաֆե Վերնիանոում ներկայացված է պիցայի հինգ տեսակ, որոնց շարքից հարկ է նշել Այ Ֆունգի պիցան մոցարելայով և սնկերով՝ ուրցի և օրեգանոյի համադրմամբ:
Ի շնորհիվ շեֆ-խոհարարի գաղտնի բաղադրատոմսի՝ մեծ համբավ է ձեռք բերել Կապրեզե պաստան: Աղանդներից անհնար է չնշել դասական իտալական կրոստատան և ընկույզով տորթը:
Սրճարանի ինտերիերը խիստ համեստ ոճով է: Սա հրաշալի վայր է գործնական հանդիպումների և նրանց համար, ովքեր սիրում են համատեղել հանգիստն ու աշխատանքը: Առաջին հարկը բաժանված է ծխողների և չծխողների դահլիճների, ինչը շատ հարմար է ընտանեկան ժամանցի համար:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար