Մոն Կաֆե - HelpMe.am

Մոն Կաֆե

№ 183-ը 858-ից - Ռեստորաններ - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Երևան, Ամիրյան փող. 4/6
+374 41 601601
https://www.facebook.com/moncafeyerevan/

Աշխատանքային ժամեր` 08:30 - 24:00

Սրճարանը կարելի է բաժանել երեք հատվածի՝ սրճարանի հիմնական դահլիճ, սիգար-բար և ամառային ծածկապատշգամբ: Առաջին հարկում լուսավորությամբ և ջերմությամբ լի սրճարանն է, որը դեռ դրսից գրավում է իր ընդարձակությամբ և հարմարավետությամբ: Աղյուսե պատերը, որոնք ներկայացնում են պամությունը հին լուսանկարների, սրճաղացներով դարակների, ֆոտոապարատների և ժամացույցերի օգնությամբ, տարածքում գերիշխող կրեմային գույնը և բաց երանգներով առաստաղը ինտերիեր-դիազայներների գերազանց աշխատանքն են: Երկրորդ հարկում սիգար-բարն է:Այն շատ հարմար է գործնական, ընկերական հանդիպումների, ինչպես նաև բանկետների անցկացման համար: Սիգարների, նարգիլեի, վիսկիի, գինու և կոնյակի հսկայական ընտրանին կօգնի արագ կողմնորոշվել տրամադրությանը հարմար վայելքի հարցում: Իսկ եթե ցանկանում եք բազմազանություն, ապա Ձեզ ներկայացված է ավելի քան հիսուն կոկտեյլների հավաքածուն:
«Մոն Կաֆե»–ի բարն առանձնանում է իր սրճային մասով: Հավաստագրված բարիստաները կառաջարկեն Ձեզ սուրճերի և սրճային միքսերի լայն տեսականի՝ ներառյալ համաշխարհային ճանաչում ունեցող Starbucks-ը:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար