Օղի «Ավշար ծիրանի» - HelpMe.am

Օղի «Ավշար ծիրանի»

№ 4-ը 42-ից - Մրգային օղի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արտադրող՝ Ավշարի Գինու Գործարան

«Ավշար ծիրանի»-ն պատրաստվում է հասած ծիրանից: Հյութալի, նուրբ, թավշյա կեղևով, հասած ծիրանը յուրահատուկ միրգ է: Հայաստանը համարվում է ծիրանի հայրենիքը:
Ըստ իր օգտակար հատկանիշների ծիրանը գերազանցում է շատ մրգերի. նրանում խմբավորված են գիտությանը հայտնի գրեթե բոլոր վիտամինները, հանքային աղերը և միկրոէլեմենտները, սախարոզա, խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտին, օսլա, տանիններ:
«Ավշար ծիրանի» օղու պատրաստումը աշխատատար գործընթաց է: Նախ և առաջ պտուղը պետք է լինի ամենաբարձր որակի և լրիվ հասած: Բերքը հավաքում են հատ-հատ, տեսակավորում են, առանձնացնում են կորիզը, այնուհետև փոքր ինչ մանրեցնում են և տեղադրում տարաների մեջ խմորման համար: Խմորման պրոցեսը տևում է մի քանի շաբաթ, որի ավարտից հետո ֆերմենտացված հյութը թորվում է: Կիրառվում է կրկնակի թորում:
Ստացված սպիրտը խառնում են զտված ջրի հետ մինչև 50%-անոց խտության օղի դառնալը: Այնուհետև խառնուրդը կրկին ենթարկվում է զտման մեմբրանե ֆիլտրի միջոցով և լցվում է էմալապատ տարաների մեջ մի քանի ամիս «հանգստանալու» համար:
Արդյունքում լույս աշխարհ է գալիս թունդ բնական ծիրանի օղին:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար